Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է սահմանային իրավիճակի մասին վերջին տվյալները։
Նա նշեց, որ հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ «Հակառակորդ դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան՝ կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրանետեր, ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները վերսկսել հարձակվողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին վարում համառ հերոսական մարտեր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան։
Մանրամասները՝ տեսանյութում