Ունենք մոտ 200 վիրավոր, մեր զինվորները համառ, հերոսական մարտեր են վարում․ Արծրուն Հովհաննիսյան

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է սահմանային իրավիճակի մասին վերջին տվյալները։

Նա նշեց, որ հայկական զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ «Հակառակորդ դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք հետ ենք մղել։ Վաղ առավոտյան՝ կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրանետեր, ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները վերսկսել հարձակվողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երն այս պահին վարում համառ հերոսական մարտեր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ 

Ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել