Ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է․ Հայ դպրոցականների թիմը մեդալներ է նվաճել

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը գրել է․ «Այսօր ավարտվեց աշխարհում ամենահեղինակավոր մաթեմատիկայի օլիմպիադան։ Հայ դպրոցականների թիմը Էրիկ Բաբասյան, Վաչագան Դիլանյան, Մհեր Կարագուլյան, Հայկ Կարապետյան, Տիգրան Չտչյան, Վահագն Հովհաննիսյան կազմով շահեց 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներ և 1 գովասանագիր։ Այսօրվա ռազմական իրադարձությունների ֆոնին այս կրթական հաղթանակը բոլորիս հիշեցնում է, որ ռազմի դաշտում հաղթանակների իմաստը հենց հայ հասարակության գոյության և արարման համար է։ Մեր փրկության գրավականն են հզոր բանակն ու ներդաշնակ հասարակությունը, իսկ վերջինիս գրավականն է որակյալ կրթությունը։

Հ․Գ. Օլիմպիադային մեր թիմը մասնակցեց Քվանտ վարժարանի հյուրընկալ տարածքում, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշակերտներին իրենց գիտելիքները փոխանցեցին ֆիզմաթ դպրոցի ուսուցիչներ Տիգրան Մարգարյանը, Գուրգեն Ասատրյանը, նախկին օլիմպիականներ Ալբերտ Գևորգյանը, Գագիկ Մաղակյանը և ես։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել