Նախկին մոդել Էմի Դորիսը, The Guardian-ին տված հարցազրույցում, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սեռական բռնությունների մասին:
1997 թ.-ին Նյու Յորքում կայացած թենիսի ԱՄՆ բաց առաջնության ժամանակ Դորիսն ասել է, որ հանդիպել է Թրամփին (նա այդ ժամանակ զբաղվում էր բիզնեսով), երբ նա դուրս էր գալիս զուգարանից:
Կարճ զրույցից հետո, իբր, Թրամփը սկսել է գրկել նրան:
«Ես չէի կարող փախչել նրա գրկախառնությունից», – ասել է Դորիսը The Guardian-ին տված հարցազրույցում․ «Նա պարզապես իր լեզուն մտցրեց կոկորդս»:
Դորիսի պատմությունը հաստատել են մի քանի մարդիկ, որոնց նա անմիջապես պատմել է Թրամփի հետ ենթադրյալ միջադեպի մասին, այդ թվում՝ մոդելի մայրը և հոգեթերապևտը:
Թրամփի փաստաբանները հերքում են Դորիսի կողմից հնչեցված մեղադրանքները: Նրանց խոսքով՝ Դորիսը երբեք չի դիմել ոստիկանություն նման հայտարարություններով և Թրամփի հետ չի խոսել այդ մասին:
Փաստաբանների կարծիքով, ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ նման մեղադրանքները կարող են լինել քաղաքական դրդապատճառներով:
ԱՄՆ-ում ընտրությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերին։