ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
սիրով տեղեկցնում եմ, որ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողների վերաբերյալ։
Նախագծով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց։
Հիշեցնեմ, որ նախորդ կարգավորմամբ փոխհատուցումը տրամադրվում էր միայն վերջին երկու տարիների չօգտագործված արձակուրդների համար։
Հ.Գ. Նշեմ նաև, որ 2018թ. հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ այս կարգավորումը ճանաչվել էր հակասահմանադրական, սակայն մինչև օրս օրենքում փոփոխություն չի կատարվել»։