Առաջարկում ենք զինվորականներին փոխհատուցում տրամադրել չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց․ Տարոն Սիմոնյան

ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

սիրով տեղեկցնում եմ, որ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողների վերաբերյալ։

Նախագծով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց։

Հիշեցնեմ, որ նախորդ կարգավորմամբ փոխհատուցումը տրամադրվում էր միայն վերջին երկու տարիների չօգտագործված արձակուրդների համար։

Հ.Գ. Նշեմ նաև, որ 2018թ. հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 որոշմամբ այս կարգավորումը ճանաչվել էր հակասահմանադրական, սակայն մինչև օրս օրենքում փոփոխություն չի կատարվել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել