ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հրաժարվում եմ հավատալ, որ մեր երկրի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու համար պատասխանատու հեղափոխական ուժը պատրաստ է Հայաստանի ժողովրդավարության գերեզմանափորերից մեկին՝ Ա1+ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանից իջեցված քաղաքական հրահանգը դատական կարգով վավերացրած իշխանական կամակատար Երվանդ Խունդկարյանին վստահել մեր մանուկ ժողովրդավարության պաշտպանությունը:
«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ և տարիների պայքարի բովով անցած պատգամավորները պետք է իրենց ձեռքը վերցնեն դրության պատասխանատվությունը և հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը:
Այդպիսի ընտրությունը էական վնաս է հասցնելու ժողովրդավարական Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու մեր միասնական ջանքին և երազանքին»: