Նախորդ օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերի թիվը կազմել է 10,561։ Սա ռեկորդային ցուցանիշ է, որի մասին հայտնում է երկրի Sante Publique սանիտարական գործակալությունը:
Հինգշաբթի օրը Ֆրանսիայում COVID-19 դեպքերի թվի աճն օրական կազմել է 9843: Շաբաթ օրը առաջին անգամ նոր դեպքերի աճը գերազանցել է 10 հազարը:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 373 911 դեպք, մահացել է 30 910 հիվանդ, որից 20 395-ը՝ հիվանդանոցներում:
Վերջին շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է 2,432 մարդ, 417 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներում է: