Նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը որոշել է բացել սահմանը Հարավային Օսիայի հետ, առաջիկա օրերին կստորագրվի Ռուսաստանի կառավարության որոշումը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Նիստի արդյունքներով որոշում կայացվեց բացել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը Հարավային Օսիայի Հանրապետության հետ: Համապատասխան որոշումը կստորագրվի վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից՝ առաջիկա օրերին»,- ասված է օպերատիվ շտաբի հայտարարության մեջ։ Զեկույցում նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը կայացած օպերատիվ շտաբի նիստում: Նիստը վարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: