Գիտելիքի և դպրության  օրը` սեպտեմբերի 1-ին հանդիսավոր կերպով նշել են ՊՆ Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում

Գիտելիքի և դպրության  օրը` սեպտեմբերի 1-ին հանդիսավոր կերպով նշել են ՊՆ Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում: Տոնական միտինգին վարժարանի պետը ողջունելով ներկաներին, ներկայացրել է նախորդ տարիների ձեռքբերումները և վստահեցրել, որ հրամանատարադասախոսական կազմը ամեն ինչ կանի, նոր ուսումնական տարում դրանք բազմապատկելու  համար:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 Միտինգի ընթացքում ելույթներով են հանդես եկել սաների հարազատներն ու ՊԲ-ի բարձրաստիճան զինվորականներ: Վերջիններս վստահեցրել են, որ հրամանատարությունը անելու է ամենը վարժարանականների կենցաղ սպասարկման պայմաններն ու ուսումնադաստիարակչական գործընթացն առավել բարձր մակարդակի հասցնելու առումով: Միջոցառումն ավարտվել է անձնակազմի հանդիսավոր շարանցումով և պետական օրհներգի կատարմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել