Ալեքսեյ Նավալնիի վիճակը հաջողվել է կայունացնել

ՌԴ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել վերջինիս վիճակը:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Ներկա պահին մի քանի հեռավար բժշկական խորհրդակցություններ են իրականացվել դաշնային կենտրոնների, մեր երկրի առաջատար փորձագետների հետ: Նրանք բոլորը կարծում են, որ բոլոր բուժական և ախտորոշիչ միջոցառումները ճիշտ են կատարվել: Այն, որ մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակը, ստանալ այն կլինիկական պատկերը, որն ունենք, լավ նշան է: Նրան տեղափոխելու ծրագրեր չկան»,- ասել է Կալինիչենկոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել