Իսակովի պողոտա-Ա.Բաբաջանյան փողոց խաչմերուկում լուսացույցները կփոխվեն

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020թ. օգոստոսի 21-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Ա.Բաբաջանյան փողոց խաչմերուկի (Արգավանդի խաչմերուկ) հին սերնդի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ վարորդների համար տրանսպորտային լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար դրանք երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել