Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է, իսկ հիմա իր մասին վատ հեքիաթներ են պատմում․ Սերժ Սարգսյան

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց գեներալ Յուրի Խաչատուրովի, նրա դիրքորոշման ու տարած բանակցությունների մասին։

«Խաչատուրովը շատ երկար ժամանակ՝ իր կյանքի լավագույն հատվածը, նվիրել է Հայաստանի անվտանգությանը։ Խաչատուրովը ռազմական գործողությունների հենց սկզբից շատ ակտիվ և կարևոր մասնակցություն է ունեցել մեր հաղթանակներում։ Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է և նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հեյրուրանքներ են տարածբվում, որ ռազմական գործությունները սկսելու պահին Խաչատուրովը բիլիարդ էր խաղում։ Դուք ձեզ վրա վերցրեք, դուք ձեր ամոբղջ գիտակցական կյանքը նվիրեք մի գործի ու պատահական մարդիկ սկսեն հեքիաթներ պատմել ձեր մասին, վատ առումով՝ հեքիաթներ»-իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել