Մահացած են հայտնաբերել ընտրությունների արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամ Կոնստանտին Շիշմակովին։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
29-ամյա Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը, որից հետո նա որոնվում էր որպես անհայտ կորած։
«Նրա հետ մի տղա էլ կար, երկուսն էլ հրաժարվել են ստորագրել արձանագրությունը։ Որդիս ասել է, որ իրենց փոխարեն ուրիշներն են ստորագրել»,-ասել է մահացածի հայրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը համեմատաբար հանգիստ է անցել Բելառուսում, որտեղ չեն դադարում բողոքի ցույցերը երկրում նախագահական ընտրության արդյունքների դեմ։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են։