«Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայության աշխատակիցները բաց նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հարգելի պարոն Փաշինյան, մենք երկար տարիներ աշխատում ենք Հանրապետական մարզադաշտում որպես պահակ և բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հարապետական» մարզադաշտի նոր տնօրեն է նշանակվել Արսեն Բալաբեկյանը, ով որոշել է ազատվել մեզնից և դա հիմնավորում է հետևյալ կերպ՝ եթե մենք ինքնակամ դիմում չգրենք ու չհեռանանք, ապա 2 նկատողությունների միջոցով կազատվենք աշխատանքից, այնպես, որ ավելի լավ է մեր կամքով դա անենք։
Խնդրում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին, որովհետև ստացվում է Նոր Հայաստանում կրկին տիրում են հին բարքերն ու բաձիթողի վիճակը ու սոցիալական վատ վիճակում գտնվող, այդ միջոցներով ընտանիքի համար մի կերպ հաց վաստակող մարդիկ կանգնում են լուրջ փաստի առաջ․ այն է դառնալ գործազուրկ ու զրկվել միակ եկամտի աղբյուրից։
Աշխատանքից նախատեսում է ազատել 9 աշխատակցի և նրանց փոխարեն բերել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց իրականում տրվելու է շատ ավելի մեծ չափի գումար այդ ծառայության իրականացման համար և այդ կազմակերպության հետ հնարավոր է ինքն ունի սերտ կապեր»,-նշված է հայտարարության մեջ։