Մինչև 2019 թվականը մանկատան բոլոր շրջանավարտները ապահովվեցին բնակարաններով

Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստին որոշում ընդունեց 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:

«Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել: 2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացի են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում) նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նորից մանկատան սաների լավ կրթության հարցը։ «Մեր խնդիրն այն չէ, որ մենք մեր մանկատան սաներին բնակարան տանք, մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք մեր մանկատան սաներին՝ շրջանավարտ դառնալու պահին և հետագայում էլ կրթական այնպիսի հմտություններով կարողանանք օժտել, որ նրանք 1-2 տարի հնարավոր է, վարձակալության փոխհատուցում ստանան, ապա իրենք իրենց աշխատանքով բնակարան ձեռք բերեն, որովհետև այստեղ պրոբլեմը բնակարանը չի և մենք բնակարանով հարց չենք լուծում իրականում», ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ եթե պրակտիկայով հետ գնանք, ապա կերևա, որ բնակարանը տրվել է, ինչը «յողոտ վերանգիր է նաև», ականջահաճո են և այլն, բայց շահառուների համար ճիշտ տարբերակ ու հարցի լուծում չեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել