Այն դժոխքը, որի միջով անցել եմ, հավատացե’ք, հնարավոր բոլոր միջոցներով պետք է կանխել․ պատգամավոր Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին մեկ ամսվա ընթացքում, #կորոնավիրուսի հնարավոր բոլոր փորձություններով անցնելով, կարեւորում եմ դիմակ կրելու համաշխարհային ակցիան, ողջ աշխարհում օգոստոսի 7-14-ը հայտարարված է դիմակ կրելու շաբաթ:

Ինձ հաճախ ասում են` դու կրում էիր դիմակ, ախտահանում էիր, զգուշավոր էիր, բայց միեւնույն է վարակվեցիր, բայց հենց դիմակ կրելու, ախտահանելու եւ սոցիալական հեռավորություն պահելու շնորհիվ ես չէի վարակվել վիրուսակիր գործընկերներիցս, չնայած, որ մեկի կողքը նստում էի նիստերի ընթացքում, մյուս բոլորի հետ շփվել եմ եւ աշխատել, վարակվեցի միայն այն դեպքում, երբ անհրաժեշտություն ծագեց քրոջս հիվանդանոցում խնամելու, այդ դեպքում գրեթե անհնար էր Չվարակվելը, մյուս ԲՈԼՈՐ դեպքերում հնարավոր է եթե կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները։

Ինձ համար կարեւոր է նաեւ, որ դիմակ կրելու եւ ժամանակին ինքնամեկուսանալու շնորհիվ վստահ եմ, որ բացի ընտանիքիս անդամներից, չեմ վարակել ՈՐԵՒԷ ՄԵԿԻ։

Հայաստանում հենց դիմակ կրելու եւ կանոնների խիստ վերահսկման շնորհիվ է, որ վերջին օրերին արձանագրում ենք թվերի նվազում, բայց չպետք է կորցնենք զգոնությունը։

Ես դեռ ապաքինման փուլում եմ, արդեն 38-րդ օրը մեկուսացման մեջ, (8 օր որպես կոնտակտավոր, 30 օր որպես վարակակիր) բայց այն դժոխքը, որի միջով անցել եմ, հավատացե’ք, հնարավոր բոլոր միջոցներով պետք է կանխել, իսկ դիմակ կրելը հիմնական միջոցներից մեկն է։

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ

#ԿրիրԴիմակ
#Փրկիրկյանքեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել