Մինսկում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ․ իրավիճակը շարունակում է լարված մնալ

«Մարդիկ հավաքվել են Բրեստի կենտրոնում՝ Սովետսկայայի և Մասերովի խաչմերուկում: Ոստիկանությունը սկսել է ցրել բողոքի ցույցը: Մարդիկ վանկարկում են «Ապրիր,  Բելառուս» և «Ամոթ», – հայտնում է Sputnik Belarus– ը:

Բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում կան վիրավորներ, որոնք բժշկական օգնություն են ստանում:

Բելառուսի ԿԸՀ-ի վեջին տվյալներ համաձայն՝ Լուկաշենկոն հավաքում է 81,35 տոկոս, Տիխանովսկայան ՝ 8 տոկոս, սակայն ցուցարարները թվերի հետ համաձայն չեն։

Հիշեցնենք, որ Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական օրն է։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը:

Ընդդիմության թեկնածու է համարվում Սվետլանա Տիխանովսկայան, որի ամուսինը այժմ կալանավորված է, և որին թույլ չեն տվել գրանցել իր թեկնածությունը։

Սվետլանա Տիխանովսկայան նշում էր, որ եթե նրանք հաղթեն ընտրություններում, ապա կկազմակերպեն նախագահի նոր ընտրություն, որին կկարողանան մասնակցել այն թեկնածուները, որոնց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։

Տիխանովսկայանի մամուլի խոսնակը  Дождь հեռուստաընկլերության եթերում հայտնել է, որ exit poll-ի արդյունքները կեղծված են։

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահը (1994 թվականից մինչև հիմա) Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել