Ամփոփվում են Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները․ ՈւՂԻՂ

Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական օրն է։ ԿԸՀ-ն շուտով կամփոփի քվեարկության արդյունքները։

Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը: Բացի այդ, քվեաթերթիկներում կա «բոլորին դեմ» սյունակ:

Ընտրությունները վավեր են, քանի որ դրանց արդեն մասնակցել է քաղաքացիների ավելի քան 50%-ը: Հանրապետության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել քվեարկությանը մասնակցած ձայների ավելի քան 50% -ը:

Վերջին հինգ օրվա ընթացքում Բելառուսում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն: Մասնակցությունը գերազանցել է 41% -ը: Ընդդիմության թեկնածու է համարվում Սվետլանա Տիխանովսկայան, որի ամուսինը այժմ կալանավորված է և որին թույլ չեն տվել գրանցել իր թեկնածությունը։

Սվետլանա Տիխանովսկայան նշում է, որ եթե նրանք հաղթեն ընտրություններում, ապա կկազմակերպեն նախագահի նոր ընտրություն, որին կկարողանան մասնակցել այն թեկնածուները, որոնց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահը (1994 թվականից մինչև հիմա) Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Նշենք նաև, որ Բելառուսում արգելված են քաղաքացիների շրջանում նախնական հարցումներ անցկացնել ընտրությունների վերաբերյալ և արդյունքների մասին որևէ տվյալ կամ կանխատեսում հայտնի չկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել