«Խոստումը» հասանելի է Netflix-ում. Քիմ Քարդաշյանը կոչ է արել հետևորդներին դիտել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանն ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին լուրով՝ հայտնելով, որ այն հասանելի է Netflix-ում:

««Խոստումը» ֆիլմը ձեռք է բերվել Netflix Film-ի կողմից և հասանելի է այսօր հեռարձակման համար: Խնդրում եմ՝ դիտեք Հայոց ցեղասպանության պատմությամբ ոգեշնչված ֆիլմը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են հոլիվուդյան աստղեր Օսկայ Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոտ Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ժեյմս Քրոմվելը և շատ այլ դերասաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել