Աշխատանք՝ Տիգրան Ավինյանի գրասենյակում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի գործունեության շրջանակներում փորձագետների ներգրավման համար:

Ծրագիրը իրականցվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, որի շրջանակներում նախատեսվում է Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգողի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքներում փորձագետների ներգրավման հնարավորություն 10-ամսյա ժամկետով:

Փորձագետ 1: Աշխատանքների կազմակերպման մասնագետ

Փորձագետին ներկայացվող պահանջները
• Կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ ոլորտներում.
• Առնվազն 5 տարվա փորձ ՏՏ, բիզնեսի, ֆինանսների կամ հարակից ոլորտներում.
• Համակարգչային ճարտարագիտության, անվտանգության, ցանցի, համակարգի կառավարման և տվյալների բազաների հետ աշխատելու գերազանց հմտություններ.
• Վերլուծական, ծրագրերի կառավարման և պլանավորման գերազանց հմտություններ.
• Բազմամասնագիտական թիմի հետ աշխատելու ունակություն.
• Հայերենի և Անգլերենի գերազանց իմացություն.
• Ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Կատարվող աշխատանքի բնույթը
• Փոխվարչապետի խորհրդականի և Գլխավոր տեղեկատվական համակարգողի թիմի (այսուհետ՝ Համակարգող թիմ) վերահսկողության և համակարգման ներքո աշխատանքների իրականացում՝ արդյունքների ժամանակին և արդյունավետ ներդրմամբ` փաստաթղթերի և աշխատանքային պլաններին համապատասխան, ներառյալ նոր ՏՏ համակարգերի նախագծման և ներդրման աշխատանքների իրականացում.
• ՏՏ համակարգեր արդյունավետության մշտադիտարկում և ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում գործող օրենսդրության շրջանակներում.
• Պետության կողմից մատուցվող ծառայությունների բիզնես գործընթացների վերլուծություն և ՏՏ կարիքների համար առաջարկությունների մշակում.
• Ծրագրերի ընթացքի կառավարում օգտագործելով համապատասխան կատարողականի հիմնական ցուցանիշները, չափումները, գործիքները և դրանց հիման վրա Համակարգող թիմի համար կատարողականի նախապատրաստում.
• Բիզնես նպատակների և կարիքների գնահատում.
• Ծրագրի ընթացքի և կարգավիճակի, իրականացվող աշխատանքների և հանձնարարությունների վերաբերյալ զեկույցների պատրաստում.
• Շահառուների հետ քննարկումների և խորհրդակցությունների կազմակերպում.
• Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում:

Փորձագետ 2: Իրավաբան-փորձագետ

Փորձագետին ներկայացվող պահանջները
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
• Իրավական ակտերի նախագծման, ներառյալ ենթաօրենսդրական ակտերի մշակման, փորձառություն.
• Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ.
• ՀՀ իրավական տեխնիկայի կատարյալ իմացություն.
• Էլեկտրոնային կառավարման, անձնական տվյալների պաշտպանության և հարակից ոլորտային իրավական ակտերի իմացություն.
• Հայերենի կատարյալ իմացություն.
• Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Կատարվող աշխատանքի բնույթը
• Օրենսդրական դաշտի վերլուծություն, բացերի վերհանում թվային փոխակերպման, էլեկտրոնային կառավարման և նորարարության ոլորտներում.
• Էլեկտրոնային կառավարման և թվայնացման ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակում.
• ՀՀ-ում թվայնացման և ծառայությունների մատուցման ոլորտներին առնչվող իրավական ակտերի վերանայում.
• Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում.
• Շահառուների հետ քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցություն:

Փորձագետ 3: Իրավաբան-փորձագետ

Փորձագետին ներկայացվող պահանջները
• Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
• Իրավական ակտերի նախագծման, ներառյալ ենթաօրենսդրական ակտերի մշակման, փորձառություն.
• Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ.
• ՀՀ իրավական տեխնիկայի կատարյալ իմացություն.
• Էլեկտրոնային կառավարման, տվյալների պաշտպանության և հարակից. ոլորտային իրավական ակտերի իմացություն.
• Հայերենի և Անգլերենի կատարյալ իմացություն.
• Ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Կատարվող աշխատանքի բնույթը
• Օրենսդրական դաշտի վերլուծություն, բացերի վերհանում՝ թվային փոխակերպման, էլեկտրոնային կառավարման և նորարարության ոլորտներում.
• Էլեկտրոնային կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակում.
• ՀՀ-ում թվայնացման և ծառայությունների մատուցման ոլորտներին առնչվող ակտերի վերանայում.
• Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում.

Փորձագետ 4: Իրավաբան-օգնական

Փորձագետին ներկայացվող պահանջները
• Առնվազն իրավագիտության մագիստրոսի աստիճան.
• Իրավական ակտերի նախագծման, ներառյալ ենթաօրենսդրական ակտերի մշակման փորձը ցանկալի է.
• ՀՀ օրենսդրության, օրենսդրական ընթացակարգերի իմացություն.
• Պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատելու փորձ.
• ՀՀ իրավական տեխնիկայի իմացություն.
• Էլեկտրոնային կառավարման, տվյալների պաշտպանության և հարակից. ոլորտային իրավական ակտերի իմացություն.
• Հայերենի և Անգլերենի կատարյալ իմացություն.
• Ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Կատարվող աշխատանքի բնույթը
• Մասնակցություն օրենսդրական դաշտի վերլուծությանը, բացերի վերհանմանը թվային փոխակերպման շրջանակներում.
• Մասնակցություն Էլեկտրոնային կառավարման ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներին.
• ՀՀ-ում թվայնացման և ծառայությունների մատուցման ոլորտներին առնչվող իրավական ակտերի վերանայման աշխատանքներում ներգրավվածություն.
• Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում.
• Շահառուների հետ քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցություն.
• Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում.
• Փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքների ապահովում:

Փորձագետ 5: ՏՏ մասնագետ

Փորձագետին ներկայացվող պահանջները
• Կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ ոլորտներում.
• Առնվազն 2 տարվա փորձ էլեկտրոնային ծառայությունների ներդրման և թվայնացման ոլորտներում.
• Էլեկտրոնային ծառայությունների ներդրման և ավտոմատացման բնագավառում իրականացված ծրագրեր.
• Էլեկտրոնային կառավարման համակարգերի համար տեխնիկական փաստաթղթերի մշակման փորձ.
• Հայերենի և Անգլերենի կատարյալ իմացություն.
• Ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Կատարվող աշխատանքի բնույթը
• Պետական էլեկտրոնային կառավարման հարթակների փորձարկում և գնահատում
• Վերլուծության իրականացում և համապատասխան առաջարկությունների ներկայացում պետական կայքերի համար միասնական ստանդարտների ներդրման վերաբերյալ
• Համակարգող թիմի հետ սերտորեն համակագործակցում իրականացվող աշխատանքների շրջանակում.
• Շահառուների հետ քննարկումներին և խորհրդակցություններին մասնակցություն.
• Առանձին հանձնարարությունների և առաջադրանքների կատարում:

Դիմելու ընթացակարգ և պայմաններ

Հարցազրույցը անցկացվելու է առցանց եղանակով: Նախքան հարցազրույցի անցկացումը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1. լուսանկար պարունակող ինքնակենսագրական (CV),
2. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիր և այլն),
3. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն)

Փաստաթղթերի լուսապատճենները պետք է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Թեմա (subject) դաշտում անհրաժեշտ է նշել «Փորձագետի անվանումը (օր.՝ Իրավաբան-փորձագետի)» ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցություն:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2020 թվականի Օգոստոսի 31-ը ներառյալ:

Ներկայացվող պահանջներին համապատասխանող և նախնական ընտրություն անցած սահմանափակ թվով թեկնածուներ կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցազրույցի ընթացքում ընտրված թեկնածուները լրացուցիչ կծանուցվեն և կհրավիրվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Փոխվարչապետի գրասենյակ: Գրասենյակ անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով (անձնագիր, նույնականացման քարտ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել