Օգոստոսի 3-ին 4-րդ զորամիավորման զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ։ Զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ստուգվել է ստորաբաժանման զինծառայողների պատրաստվածության և առաջադրվող մարտական խնդիրների կատարման աստիճանը, մասնագիտական պարտականությունների ու խնդիրների իմացությունը: