Նոր ծրագիր է մշակվել, ըստ որի կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած շուրջ 500 անձ նորից կհամալրի աշխատաշուկան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ ակնկալվում է, որ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ 2020 թ. մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ աշխատանքը կորցրած և գործազուրկ դարձած շուրջ 500 անձ նորից կհամալրի աշխատաշուկան:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է,ս սեղծված իրավիճակում առաջացած խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման և դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովման նպատակով մշակել «Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր):

Ծրագրի շահառու են հանդիսանում տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձինք, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ծրագրում առաջնահերթության կարգով կընդգրկվեն հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձինք:

Այս ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում 250 հազար դրամի չափով։ Ծրագրի տևողությունը առնվազն մեկ տարի է: Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով շահառուի 12 ամսվա զբաղվածությունը:

Այն նախատեսվում է իրականացնել 500 շահառուի համար: Ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկի առկայության պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել