Ուկրաինայի Տերնոպոլյան մարզի բնակիչը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին հայտնել է մարզի աշխատակազմի առողջապահական վարչության ղեկավար Վլադիմիր Բոգայչուկը, գրում է 360tv.ru-ն․ «Պետք է գիտակցել, որ կորոնավիրուսով վարակված և բուժված լինելն այլևս չվարակվելու երաշխիք չէ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 71,404 մարդ, 1717-ը մահացել է, 39,945-ը՝ ապաքինվել: