ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ հավելված) համաձայն.
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ)
Թույլատրվում է
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
Անցակետով արգելվում է
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը, բացառությամբ՝
- դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,
- այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը,
- պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի: