Նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»:
Կենսագրություն
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ
Կրթություն
1986-1996թթ․ սովորել է ք․ Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
– 2003-2006թթ. աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ), որպես ուսումնական նախագծի ղեկավար:
– 2006թ.-ի ընթացքում զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը:
– 2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում:
– 2007-2008թթ. ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ, ք. Մոսկվա և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում:
– 2009-2014թթ. վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում:
– 2015-2016թթ. աշխատել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգում, որպես Կոմերցիոն բաժնի ղեկավար։
– 2017-2018թթ․ զբաղեցրել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը։
– 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ
-2009-2013թթ.-ին հանդիսացել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավարը:
– 2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:
– 2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ:
– 2017թ, «ԵԼՔ» կուսակցության դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։
– 2016թ․-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
– 01.06.2018թ. -ին նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնում։
Այլ տվյալներ
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում
Կուսակցական պատկանելությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։