Վարչապետի որոշումներով 11 պաշտոնյա ազատվել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 11 պաշտոնյա ազատվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում զբաղեցրած պաշտոնից։

Որոշումներում մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-1) Էդգար Արմենի Հովսեփյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-2) Էլիզ Ալբերտի Գևորգյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ (06-Գ28-23.5-Ղ2-1) Տարոն Արտաշեսի Շագոյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.4-Ղ2-1) Լևոն Կարենի Անտոնյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ (06-Գ28-23.6-Ղ2-1) Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակեր-պությունների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.6-Ղ3-2) Անահիտ Հովհաննեսի Դավթյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ (06-Գ28-23.7-Ղ2-1) Գրիգոր Միխայելի Արշակյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 6-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ (06-Գ28-23.9-Ղ2-1) Վաղինակ Անուշավանի Վարդանյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.2-Ղ3-2) Գոհար Ռաֆիկի Սահակյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.1-Ղ3-1) Նատալյա Շավարշի Դանիելյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.1-Ղ2-1) Կարեն Բահատուրի Ավանեսյանին 2020 թվականի հուլիսի 28-ից ազատել զբաղեցրած պաշտոնից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել