Վաղը կառավարությունը կհաստատի հանրապետական զորակոչային հանձնաժողովի նոր կազմը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նոր կազմը։

Կ Ա Զ Մ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Դ. Տոնոյան – ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Օ. Գասպարյան

– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Ավթանդիլյան – ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ
Վ. Ղազարյան – ՀՀ ոստիկանության պետ
Ա. Քյարամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Դավթյան – ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան   – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Հ. Արշակյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ա. Թորոսյան – ՀՀ առողջապահության նախարար
Զ. Մնացականյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ա. Սարգսյան – ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորակոչի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)>>:

Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Ոստիկանության պետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնները զբաղեցրած պաշտոնատար անձանց փոփոխության արդյունքում հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը փոփոխելու անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել