Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ բերված դատախազության բողոքը․ փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։

Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, և առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը, որին կնախորդեն «հերթական աղմկահարույց և շռնդալից բացահայտման» վերաբերյալ մամլո հաղորդագրություն և հանրային հեռուստաընկերության և «Ազատություն ռադիոկայանի» կողմից պատրաստված «բազմակողմանի և օբյեկտիվ» ռեպորտաժներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել