Տիգրան Ավինյանի որոշմամբ ևս մեկ մանկապարտեզի գործունեություն արգելվեց

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 23-ին որոշում է ստորագրել, որի համաձայն հուլիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում մանկապարտեզի գործունեությունը 5 օրով արգելվել է։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է

«1. 5 օրով արգելել Լոռու մարզի «Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. ՀՈԱԿ-ի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել