Ուկրաինայում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած ահաբեկիչը ձերբակալվել է

Պատանդառու Մաքսիմ Կրիվոշը ձերբակալվել է, հայտնում է Strana.ua-ը։ Իրավապահների գործողության ընթացքում լսվել է պայթյուն, հնչել են կրակոցներ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել էր Լուցկում պատանդներ վերցրած ահաբեկչի պահանջը և տեսաուղերձի միջոցով հորդորել էր դիտել 2005 թվականի «Երկրացիներ» (Земляне) ֆիլմը մարդկանց կողմից կենդանիների շահագործման մասին։

Կրիվոշի ձերբակալության լուրից հետո Զելենսկին ֆեյսբուքյան իր էջից ջնջել է տեսանյութը։

Ահաբեկիչը ավելի վաղ ասել էր, որ նա պատանդներին կազատի միայն այն դեպքում, երբ իշխանությունները կատարեն նրա պահանջները, որոնցից մեկը նշված տեսաուղերձն էր։

Կրիվոշը պահանջում էր նաև ուկրաինացի պաշտոնյաներից, որպեսզի նրանք տեսաուղերձով դիմեն հանրությանը և ասեն՝ «Ես եմ գլխավոր ահաբեկիչը»: Ոչ ոք չի կատարել այդ պահանջը:

Ըստ տարբեր աղբյուրների, ավտոբուսում 10-ից 20 մարդ կար: Նրանք այժմ տարհանվում են ավտոբուսից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել