Ուկրաինայում տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին

Հուլիսի 21-ի առավոտյան Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել ավտոբուսի ուղևորներին: Ըստ տարբեր աղբյուրների, դրանում 10-ից 20 մարդ կա: Հանցագործը իրեն ներկայացնում է որպես Մակսիմ Պլոխոյ, նա իր գործողությունները բացատրել է ուկրաինական իշխանությունների հետ անհամաձայնությամբ: Այս մասին հայտնում է Дождь-ը։

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրականում տղամարդու անունը Մաքսիմ Կրիվոշ է, նա Ուկրաինայի քաղաքացի է և Օրենբուրգի շրջանի բնակիչ:

Պատանդներին ջուր է փոխանցվել, հայտնել են Ուկրաինայի ոստիկանությունից: Մարդիկ ավելի քան ութ ժամ ավտոբուսում են։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել