ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։
Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի զգոն վերահսկողության ներքո է»։