ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական միջազգային սահմանին ուժի կիրառման վերաբեյալ․
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական պետական սահմանին ուժի կիրառումը։ Կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գոյություն ունեցող կապի միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար և խստորեն պահպանել հրադադարը։
ԱՄՆ-ը՝ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ լուծման հասնելու հարցում կողմերին աջակցելու հանձնառությանը։ Մենք կշարունակենք ակտիվորեն ներգրավված լինել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերում։
Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահների՝ առարկայական բանակցությունների հնարավորինս արագ վերսկսելու և հանգամանքների թույլ տալուն պես ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորության վերաբերյալ կոչին»։