Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել նախադրոցական ուսումնական հաստատության վերաբերյալ։
Որոշման համաձայն՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 5 օրով արգելվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի համար 134 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը: