Տիգրան Ավինյանի որոշմամբ մանկապարտեզներից մեկի գործունեությունը արգելվեց

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել նախադրոցական ուսումնական հաստատության վերաբերյալ։

Որոշման համաձայն՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 5 օրով արգելվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի համար 134 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել