Այս պահին մոտ 10 հազար քաղաքացի բուժվում է տանը․ Տիգրան Ավինյան

ԱԺ հատուկ նիստի ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առանց արտակարգ դրության ռեժիմի հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանումը։

«Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայուն երկարաձգելու կարիք չի լինելու։ Ներկայումս դիտարկում ենք արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան կիրառել այնպիսի գործիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն վարակի տարածումը կանխելու համար»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այս պահին մոտ 10 հազար քաղաքացի բուժվում է տանը։

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել