Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը

Ռուսաստանը հուլիսի 15-ից սկսած՝ կսկսի աստիճանաբար վերացնել դեպի արտերկիր չվերթների սահմանափակումները:

Այս մասին ասել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա հնարավոր է, քանի որ տևական ժամանակ Ռուսաստանում նկատվում է նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազում», – ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ օդային երթևեկությունը կվերսկսվի այն երկրների հետ, որտեղ COVID-19-ի դեպքերը հարյուր հազար մարդու հաշվով չեն գերազանցում 40-ը, այսինքն՝ 1 տոկոսը:

Փոխվարչապետը հայտնել է նաև, որ անբարենպաստ համաճարակաբանական վիճակում գտնվող երկրներից ժամանողները, ամենայն հավանականությամբ, կինքնամեկուսացվեն:

Հիշեցնենք, որ համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և անկանոն ուղևորափոխադրումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել