Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հուլիսի 4-ի դրությամբ կազմել է 10 027 մարդ:

Այս մասին հայտնում է Tass.ru

Նշվում է, որ երկրում մահացել է «Քովիդ-19»-ով վարակվածների 1.49 տոկոսը, որը մոտավորապես երեք անգամ ավելի քիչ է, քան միջին ցուցանիշը ողջ աշխարհում:

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 168 դեպք, իսկ նախորդ օրը՝ 176: Ռուսաստանում, շտաբի տվյալներով, հիվանդության գագաթնակետը գրանցվել է մայիսի վերջին շաբաթներին և հունիսի սկզբին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել