Քրեական գործ հարուցելը մերժելու 218 որոշումներից ոչ մեկը չի բողոքարկվել

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Ընտրախախտումներին վերաբերող հանցագործությունների մասին ստացված հաղորդումներում քննարկման արդյունքներով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացվել է պատճառաբանված որոշումներ, դրանով հնարավորություն տալով կողմին, որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, բողոքարկել վերադաս դատախազի կամ դատարան: Այս մասին ասաց ՍԴ-ում պատասխանող կողմից որպես հարակից զեկուցող հանդես եկող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Նա հայտնեց, որ ընտրություններից առաջ Գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային խումբ, որի նպատակն է օպերատիվ արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներին, հայտարարություններին, հրապարակումների գրանցմանն ու քննարկմանը:

Վերջինիս խոսքով՝ բոլոր հաղորդումներն ու հրապարակումները քննարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան և օրենքով սահմանված ժամկետներում:

Ստացված 247 հաղորդումներից 13-ով հարուցվել են քրեական գործեր, 218-ով մերժվել են քրեական գործեր հարուցելը, 3 հաղորդումներ քննարկման փուլում են, 4 քրեական գործեր արդեն ուղարկվեն են դատարան:

Քրեական գործ հարուցելը մերժելու որոշումներից ոչ մեկը չի բողոքարկվել:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել