Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանը ականատես է եղել, որ քաղաքացին «հարձակվել է ոստիկանների վրա» եւ տեսաձայնագրել է այդ միջադեպը:
Օգտատիրոջ ամբողջական գրառումը եւ տեսանյութը՝ ստորեւ.
«Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի, որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա, այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ…Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ,սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ….
Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները, որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում, արժանի չեն նման վերաբերմունքի:
Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:
Իսկ մենք ո՞նց ենք պատասխանում և վերնագրում ենք, որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերո՞վ:
Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն, քաղաքացին ևս պետք է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին»:
https://www.facebook.com/hovik.hunanyan/videos/2898308956961536/?t=0