Անդրիաս Ղուկասյանի կարծիքով Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ

Հայաստանի Հանրապետության նախագահն ինքն է ստորագրել Ընտրական օրենսգիրքը և չէր կարող չիմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում նախագահի ընտրությունները կազմակերպում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը: Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր դիմումը ներկայացնելու ժամանակ՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի պատասխանին ուղղված Սերժ Թանկյանի նամակին: Այնտեղ Սերժ Սարգսյանը գրել էր, թե «…միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում»:

Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց Սերժ Սարգսյանին որպես վկա հրավիրել: Նրա կարծիքով՝ միայն Սերժ Սարգսյանը կարող է ասել, թե ի˚նչ է նկատի ունեցել ընտրությունների կազմակերպումն իր լիազորությունների շրջանակներում ներառելով:

«Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ժողովրդավարության ոլորտում միջազգային պարտավորություններ, որոնք նույնպես հստակ սահմանում են, որ անթույլատրելի է, որ պետական որևէ մարմին կամ ինչ-որ կազմակերպություն իրենց վրա վերցնեն կամ փոխարինեն ընտրությունների կազմակերպումն ապահովվող օրենքով սահմանված մարմինների աշխատանքը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի նամակն արտահայտում է իր արժեհամակարգը և նման մտածելակերպը չէր կարող չազդել ընտրությունների արդյունքի վրա:

Այս պահին ՍԴ-ը կես ժամ ընդմիջում է հայտարարել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել