Հունիսի 23-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 9,154,232 է։ Մահացել է 473,650 մարդ, բուժվել՝ 4,585,022-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 598,878-ի։ Բուժվել է 355,847 մարդ, մահացել է՝ 8,349-ը։
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9,863-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 209,970 դեպք։ Ապաքինվել է 169,160 մարդ։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 190,165 դեպք է գրանցվել, մահացել է 5,001 մարդ, բուժվել՝ 162,848-ը։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 13,715 անձի մոտ, որից 7,503-ն ապաքինվել են, 167-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 911-ի։ Մահացել է 14 մարդ, բուժվել է 761 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 21,006-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 10,144 է, վիրուսից 372 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 2,325,970 վարակված, 120,771 մահ։