ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում բուժաշխատող է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Այս մասին Թորոսյանը հայտնել է Զարեհ Սինանյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և բժիշկ Ալեքսանդր Մինյոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում