Նախկին կանանց ծեծի ենթարկելը դարձե՞լ է օրինաչափություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ավետիք Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում է նրանում, որ 17.12.2012թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի X շենքի թիվ X բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իր նախկին կնոջը` Սաթենիկ Ա.-ին` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Մ. Ալեքսանյանի կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել