Կա դատավոր, որը արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա․ Սիսակ Գաբրիելյան

«Իմ քայլը» խմբակցությունը որևէ դիրքորոշում չի հայտնել, այլ տվել է իր համաձայնությունը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և ազատությունից զրկելու՝ դատախազության միջնորդություններին։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիլեյանը։

«Դատարանը կայացրեց այն որոշումը, որը բոլորիդ հայտնի է։ Այս մասով էլ չեմ ուզում արձագանքել, որովհետև գիտեմ, որ դատախազությւոնը բողոքարկելու է և դեռ գործը կքննվի նաև Վերաքննիչ դատարանում, հետևաբար լրացուցիչ այս պահին կարծիքը գուցե ազդի կամ այդպես ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական պրոցեսների վրա։ Այո, մենք հարցադրումներով ու ելույթներով հանդես չեկանք, որ ընդգծենք մեր վերաբերմունքը՝ փորձելով հնարավորինս չեզոքություն պահել»,-ասաց Պատգամավորը։

Ինչ վերաբերում է առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ նա նշեց․ «Փաստացի, կա դատավոր, որը արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել