Մի շարք զորամասերում կատարվել են անակնկալ ստուգայցեր․ զորամասերում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել մի շարք զորամասերում՝ օրվա վերակարգերի ծառայության կազմակերպման, անցագրային խստացված ռեժիմի պահպանման, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակի ստուգման նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Անցկացվել են նաև բացօթյա մեթոդական-գործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:

Զորամասերում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ և սահմանվել դրանց կատարման ժամկետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել