ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն անակնկալ ստուգայցեր են կատարել մի շարք զորամասերում՝ օրվա վերակարգերի ծառայության կազմակերպման, անցագրային խստացված ռեժիմի պահպանման, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակի ստուգման նպատակով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Անցկացվել են նաև բացօթյա մեթոդական-գործնական պարապմունքներ և անվտանգության կանոնների պահպանման միջոցառումներ:
Զորամասերում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ և սահմանվել դրանց կատարման ժամկետները: