Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի մայիսի 25-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝
2011 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
2013 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
2008-2014թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: