ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանձնում է կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց քաղաքացիների խնամքը՝ մեկուսացման վայրում:
Այս նպատակի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը շտապ անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սանիտարներ:
Բուժքույրերի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափը 131 հազար ՀՀ դրամ է, սանիտարներինը՝ 124 հազար ՀՀ դրամ:
Ցանկացողները կարող են ներկայացնել ինքնակենսագրականներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] հասցեին: Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 58-37-51: